ԱԹՍ-ների նոր հարձակում Մոսկվայի վրա
Ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր խոցվել են ՀՕՊ համակարգի կողմից Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա հարձակման փորձի ժամանակ: Եվս մեկն ընկել Է «Մոսկվա սիթի»-ի տարածքում։ Արդյունքում ոչ ոք չի տուժել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Մոսկվայի շրջանում անօդաչու թռչող սարքերով օբյեկտների վրա հարձակվելու Կիևի փորձը կանխվել է:
«Օգոստոսի 1-ի գիշերը կանխվել է Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակման փորձը Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի օբյեկտների ուղղությամբ։ «Ուկրաինական երկու ԱԹՍ ոչնչացվել են օդում հակաօդային պաշտպանության միջոցներով Մոսկվայի մարզի Օդինցովսկի և Նարոֆոմինսկի շրջանների տարածքում։
Եվս մեկ անօդաչու թռչող սարք, կորցնելով կառավարումն, ընկել է «Մոսկվա Սիթի» բիզնես համալիրի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ԱԹՍ-ն մխրճվել է «Մոսկվա Սիթի»-ի աշտարակներից մեկի մեջ, ևս մի քանիսը խոցել են ՀՕՊ ուժերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին