Արա Պողոսյան. Կոչ եմ անում ՀՀ հատուկ ծառայություններին նաև արտասահմանում համանման օպերացիաներ իրականացնել
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Ադրբեջանը հերթական ահաբեկչական ակտն է իրականացրել նաև այսօր։ Համաձայն ադրբեջանական տեղեկական աղբյուրների, առևանգվել է ՀՀ քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը, ծնված 1962 թվականին։
Ըստ տարբեր աղբյուրների, Ռաշիդը «Սպայկա» ընկերության բեռնատար ավտոմեքենաներից մեկի վարորդի օգնականն էր։
Կոչ եմ անում ՀՀ հատուկ ծառայություններին, ՀՀ քաղաքացիներին գերությունից ազատելու համար մտածել այդ թվում նաև արտասահմանում համանման օպերացիաներ իրականացնել։
Կոչ եմ անում ՀՀ գլխավոր դատախազին ձեռնարկել 1988-ից սկսած` «հայերի էթնիկ զտում և ցեղասպանության հանցագործություն ծրագրելու , նախապատրաստելու և իրականացնելու» գործողություններ իրականացնելու համար բոլոր ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու գործընթաց։
Սա թերեւս կլինի արդար, բայց ուշացված ձեռնարկ։
Հ.Գ. Ըստ ադրբեջանական աղբյուրների նկարում Ռաշիդ Բեգլարյանն է։ Նա մարդասիրական օգնություն էր փորձում հասցնել Արցախի մեր հայրենակիցներին»։
Հարակից հրապարակումներ`
- Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ․ Արցախի տեղեկատվական շտաբ
- Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ՀՀ քաղաքացու է ձերբակալել
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանին 8 օր է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա