Քաղաքական 12:14 01/08/2023

Ռազմական գործողությունները սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել. Դավիթ Տոնոյան

«Այո, սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել»,- այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե նախապես տեղյակ եղե՞լ է 2020 թվականի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների մասին։

«Տեղյակ եմ եղել` հաշվի առնելով իմ փորձն ու վերլուծելով ստացվող պաշտոնական տեղեկատվությունը։ Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը։

Հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ի պաշտոնե իր լիազորությունների շրջանակում էր պաշտպանական քաղաքականության իրականացումը, որը ձևակերպված է մի քանի փաստաթղթերով։

«Իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված կառավարության երկու որոշումներն են 2018-ին և 2019-ին: Ընդ որում 2018-ի որոշումը կարելի է կոալիցիոն կառավարության ծրագիր կոչել, իսկ 2019-ի կառավարության ծրագիրն ունի նաև միջոցառումների ցանկ, որը կարող եմ ներկայացնել»,- ասաց նա։ 

Դավիթ Տոնոյանը որոշ մեջբերումներ արեց այդ որոշումներից, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարությանը․ «Այն է՝ զսպման ուժերի և միջոցների զարգացում, զորքերի մարտական կարողությունների բարձրացում։ Այն նաև ներառում է՝ ավելացնել հրթիռային զորքերի, հրետանու կրակային և հարվածային հնարավորությունները, ԶՈւ-ն համալրել բազմագործուն ավիացիոն համալիրներով: Դա այն ՍՈւ 30-ների մասին է, որի վերաբերյալ անընդհատ հարցեր են առաջանում։ Ինչպես նաև բարձրացնել օդային հարձակման միջոցների պաշտպանվածության մակարդակը և կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը»։

Նա նաև նշեց, որ գոյություն ունի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիր, ԶՈւ զարգացման ծրագիր, մշակվող, վերամշակվող անընդհատ թարմացվող ԶՈւ կիրառման պլանը, և դրանից բխող փաստաթղթերի մեծ փաթեթ: «Դրանք եղել են իմ՝ որպես պաշտպանության նախարար գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը, և իմ լիազորությունների շրջանակում ես դա իրականացրել եմ»,- նշեց Տոնոյանը։

Որտեղ է գտնվել Դավիթ Տոնոյանը պատերազմի նախօրեին

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե որտեղ է գտնվել 2020 թվականի սեպտեմբերի 25-27–ն ընկած ժամանակահատվածում, երբ է տեղեկացել պատերազմի մասին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին գործուղվել է ՌԴ՝ զորավարժությունների։

«Մինչև սեպտեմբերի 26-ի երեկոյան եղել է ԵՄ և ՆԱՏՕ–ի անդամ երկրներից մեկում` նորից գործուղման` սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով։ Անհրաժեշտության դեպքում փակ նիստի ընթացքում կարող են առավել մանրամասնել։

Սեպտեմբերի 26-ի երեկոյից մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում։ Շարունակում էի իմ գործուղումը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներից մեկը, որտեղից պետք է միանային մարդիկ բանակցություններին մասնակցելու համար, ընդ որում` ՀԱՊԿ անդամ երկրի, որտեղ պետք է շարունակվեին իմ բանակցությունները սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված։ Վայրէջքի պահին` սեպտեմբերի 27-ի առավոտյան, անմիջապես տեղեկացվել եմ ԳՇ պետի կողմից պատերազմի մասին։ Դրանից հետո խոսել եմ նաև վարչապետի հետ։

Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված թռիչքային սահմանափակումները` կարողացել եմ  2-3 ժամ հետո «ինքնաթիռ հայթայթել», որ կարողանամ վերադառնալ Հայաստան։ Վերադարձել եմ Վրաստանով, սեպտեմբերի 28-ի առավոտյան` ժամը 4-ին։ Արդեն Երևանում, դրանից հետո վարչապետից թույլտվություն եմ ստացել մեկնելու մարտական գործողությունների իրականացման վայր»,- նշեց նա։

ԶՈւ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու

Հարցին, թե պաշտոնի նշանակվելուց ի՞նչ վիճակում է ընդունել ՊՆ-ն և Զինված ուժերը, ինքանո՞վ էր բանակը պատրաստ հնարավոր պատերազմի ժամանակ դիմակայելուն, Տավիթ Տոնոյանն ասաց, թե «իրեն վերաբերելի մասով ԶՈւ վիճակը գնահատվում էր բավարար»։

«Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված և Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով, իսկ այդ խնդիրը դրված էր նաև ԶՈւ-ի վրա, ԶՈւ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը, և այն բնագծերը, որտեղ որ մեր ԶՈւ-ն գտնվում էր։ Դա իմ գնահատականը չէ, դա հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է»,- հայտարարեց նա։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դիտարկմանը, թե արդյոք ուժերի հարաբերակցությունը մեկը երկուսի կամ մեկը երեքի էր պատերազմի սկզբին, հատկապես բաց աղբյուրներում նշվում է, օրինակ, որ «Սմերչ» կայանքների հարաբերակցությունը, որոնք 6-ը ընդդեմ 40-ի էին, Տոնոյանը պատասխանեց․ «Ես պատասխանեցի վիճակի վերաբերյալ, մեր պատրաստականության մասին, ես չեմ ասում, թե ինչպիսին է եղել իրական վիճակը։

Իսկ կործանիչների կամ ԶՈւ ռազմօդուժի առումով հարաբերակցությունը եղել է զրո Հայաստանի Հանրապետության կողմից։ Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել։ Եվ հիմնվում էինք միայն նախկին Խորհրդային Միության սահմանին սպառնալիքներին՝ ՌԴ հետ համագործակցության և ՌԴ ռազմօդուժի, կործանիչների հագեցվածության, դրանց կիրառման վրա»։

Հրատապ է վարչապետին օժտելու Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Դավիթ Տոնոյանը նաև ասաց, որ խաղաղ պայմաններում կառավարման համակարգն, իհարկե, ունեցել է թերություններ, որոնք փորձել են շտկել և՛ իրավական, և՛ կազմակերպչական առումով։

«Պաշտպանությանը վերաբերող հարցերն անընդհատ փոփոխության մեջ են, այդ մարմինն անընդհատ մոդեռնիզացվում է։ Իմ գնահատականը եղել է այն, որ կառավարման համակարգը բավարար է, բայց ոչ բավարար՝ այդ աստիճանի և ծավալի ռազմական գործողություններ վարելու առումով։

Կառավարման համակարգի թերություններին բախվեցինք և՛ ես, և՛ ԳՇ-ն, և՛ վարչապետը։ Շտապ փոփոխության անհրաժեշտություն ունի, որոշ փոփոխություններ իրականացվել են, բայց դրանք բավարար չեն։ Ուստի, հրատապ է վարչապետին օժտելու Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Զորահավաքը կամ բանակի համալրումը պատերազմի ժամանակ չի կասեցվել

Դավիթ Տոնոյանին ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում էր զորահավաքին։ Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե խոսակցություն կա՝ պատերազմի 4-րդ օրը դիտավորյալ զորահավաքը կանգնեցվել է, նա հերքեց՝ ասելով, որ նման բան չի եղել։

«Ակնհայտ սուտ է, այդպիսի բան չկա, որ զորահավաքը կամ բանակի համալրումը պատերազմի ժամանակ կասեցվել է։ Համալրումն իրականացվել է պատերազմի ամբողջ ընթացքում, անգամ հետո:

Կարծում եմ՝ այդ շահարկումը կապված է կամավորական ջոկատների ներգրավվման կամ չներգրավման հետ: Պաշտոնական զորահավաքը երբեք չի դադարեցվել, ո՞նց կարող էր նման բան լինել, երբ մեր զինված ուժերը գրեթե կրկնապատկվեցին»,-ասաց Դավիթ Տոնոյանը։

Իմ ռազմադիվանագիտական հմտությունները բավարար չեղան կանգնեցնելու պատերազմը

Պաշտպանության նախկին նախարարը նաև անդրադարձավ պատերազմի ժամանակ իր բացթողումներին։

«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել: Պաշտպանության նախարարության  խնդիրն էր՝ ապահովել, որ կռվեն և հաղթեն։ Ընդ որում, ապահովումը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության ապահովման առումով էր:

Գտնում եմ՝ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը։ Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ կանգնեցնեմ, չլինի պատերազմ»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

ՍՈւ-երի ձեռք բերման համար ոչ մի լումա չի ծախսվել ՀՀ պետբյուջեից

Քննիչ հանձնաժողովի նիստում Դավիթ Տոնոյանն անդրադառնալով այդ պնդումներին, թե ՍՈՒ-30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր,հարց հնչեցրեց՝ այդ ի՞նչ սպառազինություն և ռազմական տեխնիկա պետք է ձեռք բերվեր, եթե ՍՈՒ-30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր։

Նրա խոսքով՝ դրանք բազմաֆունկցիոնալ միջոցներ են, ունեն և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։

«Սու-30-ների կործանիչի բաղադրիչի հետ կապված զրոյական վիճակ ունեինք հակառակորդի հետ: Այն հնարավորությունները, որոնք ունեն ՍՈւ-30-ները հեռավորության վրա ճշգրիտ կառավարվող հրթիռներով խոցելու հակառակորդի միջոցները և ենթակառուցվածքները, մենք այդպիսի կարողություններ ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել։ 

Գտնում եմ, որ ՍՈւ-30-ների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, և դա  բարձրացրեց ԶՈւ մակարդակը: Որևէ ձեռքբերում ՍՌՏ-ի, որը պլանավորվել է, իրականացվել է ժամկետների մեջ»,- ասաց նա։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ 2020 թվականի օգոստոսի 24-ին Մոսկվայում պայմանագիր է կնքվել ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռների արդիականացիման վերաբերյալ, որը պետք է իրականացվեր 3 տարում։

«Այդ մոդեռնիզացումը պետք է լիներ 3 տարվա ընթացքում և ինձ շատ հետաքրքիր է՝ արդյոք հիմա գործընթացն ընթացքո՞ւմ է, թե՞ չէ: 3 տարվա մեջ մենք պետք է ունենայինք առաջընթաց այդ գործընթացում»,- նշեց նա։

Հարցին, թե ինչու պատերազմի ժամանակ ՍՈւ-30-ները մարտական թռիչքներ չիրականացրին` Տոնոյանը նշեց․ «Եթե չեմ սխալվում, նոյեմբերի սկզբին ինձ զեկուցել են, որ ՍՈւ-երն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում իրականացվել է»։

Ի դեպ, նա նաև հայտնեց, որ ՍՈՒ-30-ները ձեռք բերելու համար ոչ մի լումա չի ծախսվել ՀՀ պետբյուջեից, դրանք իրականացվել են օրենքով չարգելված այլ աղբյուրներից, իսկ թե ինչ աղբյուրներից, ըստ նրա, դրա մասին կխոսի դռնփակ նիստին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}