Թաթուլ Պետրոսյան. Գրիգորի Խաչատուրովին պատժում են սպայական արժանապատիվ վարքագիծ ունենալու համար
«Բազմիցս արձանագրել ենք, որ այս իշխանության կողմից իրավական, բարոյական նորմերի, վարքագծի սպասելը միամտություն է»,-ասաց արդարադատության գեներալ-մայոր, «Պահեստազորի սպաների շարժում» կազմակերպության համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանը, որը գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնության անդամ է։
Նա հայտնեց՝ բազմաթիվ տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, երբևէ նման բան չի տեսել։
«Մարդուն մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետը երկու-երեք ամիս հետո լրանում է, բայց նրան կալանքի տակ են պահում։ Բազմիցս ասել ենք, որ այս իշխանությունների համար կալանքը, ոչ թե խափանման միջոց է, այլ պատիժ։ Հիմա Գրիգորի Խաչատուրովին պատժում են սպայական արժանապատիվ վարքագիծ ունենալու համար, պատժում են, որ երկրի սահմաններն ամուր է պահել»,-ասաց նա։
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելքոնյան. Երբևէ թշնամու առաջ չնահանջած գեներալ Խաչատուրովին ինչո՞ւ են ազատազրկման մեջ պահում
- Գրիգորի Խաչատուրովի փաստաբան. Իշխանությունը վերաքննիչ դատարանին չի թողել օբյեկտիվ որոշում կայացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին