
«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը թեև ցանկանում է առավել ակտիվ գործունեությամբ զբաղվել, բայց չի ստացվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թեև ցանկանում է առավել ակտիվ գործունեությամբ զբաղվել, բայց չի ստացվում: Մեր տեղեկություններով՝ իր ցանկությունների մասին նա պարբերաբար բարձրաձայնել է իր հանդիպումների ժամանակ, նեղսրտել հաճախ իր հասցեին հնչող քննադատությունների համար, որ չի խառնվում ներքաղաքական հարցերին:
Միևնույն ժամանակ, նա իր աշխատակիցներին բացատրել է, որ չի կարողանա ակտիվանալ որպես ՀՀ նախագահ, քանի որ փոքր լիազորություններ ունի, և ցանկության դեպքում էլ բան չի կարող անել։ Ամեն դեպքում, քանի որ իր շրջապատում եղել են կարծիքներ, տեսակետներ, թե նա մարդկանց աչքից ընկել է նախագահ դառնալուց հետո, քանի որ այլևս ոչինչ չի անում, որոշել է ակտիվանալ և փորձել վերականգնել իր դրական իմիջը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից մեզ հայտնեցին. «Հանրապետության նախագահն իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ամբողջ ծավալով իրականացնում է իր սահմանադրական լիազորությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին