Հայկական պարային անսամբլի մասնակցությունը Թուրքիայում անկացվելիք երաժշտական փառատոնին չեղարկվել է
Հայկական «Veradardz Folk» պարային անսամբլը և ևս երկու թուրքական երաժշտական խումբ չեն մասնակցի Թուրքիայում անկացվելիք «Munzur-ի 21-րդ մշակութային և բնության» փառատոնին:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նման որոշման մասին հայտնի է դարձել փառատոնի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից:
Թունջելիի նահանգապետարանի 28/07/23-ի և 2023/275 գրառման մեջ նշվել է, որ «Grup Yorum»-ը «Grup İsyan Ateşi»-ը և «Veradardz Folk» խմբերի մասնակցությունը «նպատակահարմար չի համարվել»:
Կազմկոմիտեի հայտարարությանն ի պատասխան հայտարարություն է տարածել միայն թուրքական «Grup Yorum» ռոք խումբը։
Նշենք, որ 2022-ին ևս խոչընդոտվել էր թուրքական «Grup Yorum»-ի և «Grup İsyan Ateşi»-ի մասնակցությունը վերոհիշյալ փառատոնին: