Խաղաղության համաձայնագրին հասնելու համար Բաքուն և Երևանը պետք է գնան բարդ փոխզիջումների. Մեթյու-Միլլեր
Վաշինգտոնը շարունակում է հանձնառու մնալ հայ-ադրբջենական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին և հավատացած է, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին: Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացի ու պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Միշտ ասել ենք, որ դրան` [խաղաղության համաձայնագրին] հասնելու համար երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների։ Եվ դա է պատճառը, որ պետքարտուղարը շարունակում է քննարկումներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդների հետ՝ խրախուսելու նրանց գնալ այդ դժվարին փոխզիջումների, որպեսզի կարողանանք հասնել համաձայնության»,- ասել է պետքարտուղարության մամլուլի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան