Շաուրմայում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Տիգրան Բաբայանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Խորենացի 35), որտեղ իրացվող սննդամթերքից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության:
Տեսչական մարմնից հայտնում են՝ փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Պատրաստի շաուրմա հացով» և «Պատրաստի շաուրմա լավաշով» արտադրատեսակների նմուշները ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli (աղիքային ցուպիկ) ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Նշված արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին