Դավիթ Տոնոյանը ցանկանում էր, որ ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեր հարցեր, ինչը մերժել ենք. Անդրանիկ Քոչարյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ցանկանում էր, որ այլ ձևաչափով՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հետ հարցեր քննարկեին, բայց դա մենք մերժել ենք: Այսօր ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Պարոն Տոնոյանը հրապարակային հայտարարեց, որ ցանկություն ունի հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայանալուց հետո ինքն էլ գա հանձնաժողով, քանի որ կա հանրային պահանջ և պատասխանի հանձնաժողովի հարցերին»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ արդեն մեկ տարուց ավելի է, հանձնաժողովը ուսումնասիրել է բազմաթիվ հրամաններ, նյութեր, ամեն հրավիրյալի հետ կապված մշակվել են հարցեր, որոնց պարզաբանումները կհարստացնի հանձնաժողովի ուսումնասիրման և հասարակությանը հետաքրքրող դրվագները։
Նշենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան