Մասնակցեք փակ նիստին, հակառակ դեպքում, կխնդրեմ ՀՅԴ-ին և ՀՀԿ-ին այլևս հրապարակային չարտահայտվեն․Դավիթ Տոնոյան
«Ես պատրաստ եմ թույլատրելի թափանցիկության և դասակարգված տեղեկատվության տրամադրման առումով ձեր հարցադրումներին պատասխանել, հաշվետվություն ներկայացնել իմ գործունեության վերաբերյալ»,- 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով՝ կլինի նաև նիստը փակ ձևաչափով անցկացնելու անհրաժեշտություն, քանի որ ցանկանում է հանձնաժողովի աշխատանքների ճիշտ վերլուծության համար որոշակի տեղեկատվություն տրամադրել։
Նա պարզաբանեց, թե ինչու է որոշել հիմա մասնակցել նիստին։
«Նիստին մասնակցում եմ, քանի որ իմ մոտ հարցեր առաջացրեց Նիկոլ Փաշինյանի բաց ելույթը քննիչ հանձնաժողովում, ինչպես նաև գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հրապարակային պատասխանը»,- ասաց նա։
Նշենք, որ հանձնաժողովի նիստին չէին մասնակցում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ Մինչ հարցերին անցնելը, Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ դիմեց ընդդիմությանը` մասնակցել գոնե փակ նիստին։
«Խնդրում եմ, որ գոնե փակ նիստի ժամանակ ընդդիմության մասնակցությունը լինի, առնվազն երկու ուժի մասնակցությունը՝ ՀՅԴ-ի ևՀՀԿ-ի: Հակառակ դեպքում ես կխնդրեի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին այլևս հրապարկային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերին»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Նշենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան