Հնդկաստանում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 17 մարդ է զոհվել
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում արագընթաց ավտոմայրուղու շինարարության ժամանակ վերամբարձ կռունկն ընկել է մի խումբ աշխատողների վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհվել է 17 մարդ, երեքը՝ վիրավորվել։ Փլատակների տակ կարող է լինել ևս հինգ մարդ։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը՝ Մումբայից 80 կմ հեռավորության վրա ավտոմայրուղու կառուցման վայրում։ Շինարարական կռունկն ընկել է էստակադայի վրա՝ փլուզելով բետոնե կառույցի մի մասը։ Կատարվածի պատճառը դեռ հայտնի չէ։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպի բոլոր զոհերն աշխատել են էստակադայի կառուցման վրա։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և տուժածներին։ Կառավարությունը նրանց կտրամադրի միանվագ ֆինանսական օգնություն: