
«Փաստ». Կենտրոն համայնքում ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործին է լծվել «Չոռնի Գագոն»
«Փաստ» թերթը գրում է.
««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, ինչպես և զգուշացնում էին մասնագետները, գործող իշխանությունների համար դարձել է յուրատեսակ քաղաքական գործիք: Այսինքն, այն կիրառվում ու կիրառվելու է ընտրողաբար: Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները «ապօրինի ծագում ունեցող գույքի» գործիքակազմի կիրառման տեսանկյունից ինդուլգենցիայի հնարավորություն են տվել նախկին մի քանի պաշտոնյաների՝ որոշակի «համաձայնությունների» շրջանակներում:
Ի դեպ, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնավորաբար Կենտրոն համայնքում ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործին է լծվել «Չոռնի Գագոն»՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է այս տեղեկության կապին նշյալ ինդուլգենցիայի հետ, ապա մեր աղբյուրները նշում են, թե դժվար է այլ կերպ բացատրել այն հանգամանքը, որ գործող իշխանությունների կողմից բառիս բուն իմաստով հալածանքների տակ ընկած գործիչը կարող է մասնակցել այդ նույն ուժի համար քվե ապահովելու գործին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին