Ալիև. Ղարաբաղում ապրողները պետք է ընտրություն կատարեն
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց են տվել «Եվրանյուզ»-ին՝ պատասխանելով նույն հարցերին։
Ալիևը հայտարարել է, որ պատերազմում հաղթանակ տանելն իր կյանքի, քաղաքական կյանքի առաքելությունն է եղել, ին չը հաջողությամբ իրականացրել է։
«Հիմա մենք աշխարհին ասում ենք, եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, ապա կհասնենք դրանք, քանի որ տարածքային պահանջներ մենք չունենք Հայաստանի նկատմամբ, և չենք էլ ուզում, որ նա մեր նկատմամբ տարածքային պահանջներ ունենա։ Ես ի նկատի ունեմ մարդիկ, որ ապրում են Ղարաբաղում, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք ստիպված են ընտրություն կատարել. Մնան այստեղ ու ապրեն որպես մեր քաղաքացիներ էթնիկ փոքրամասնության կարգավիճակով, գիտեք, մեր երկրում շատ կան, կամ էլ հեռանան»,-ասել է Ալիևը։
Ի պատասխան նույն հարցի՝ Փաշինյանը հայտարարել է, պատերազմը վատ բան է, եթե պատերազմ է, ապա ինչ-որ տեղ ինչ-որ մեկը կամ մարդկանց խումբ սխալ բան է արել. Ապա հայտարարել է, որ իր որդինն ու կինը եղել են պատերազմի դաշտում։
«Իր գոյության ողջ ընթացքում մարդկությունը խոսում է պատերազմներից խուսափելու, խաղաղության ձգտելու անհրաժեշտության մասին»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, հասանք Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր. 23-ամյա Անին հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային
- Աբրահամյան. Աղդամով Ստեփանակերտ բեռների տեղափոխումը Ադրբեջանի համար դիտվում է Արցախի անկման միջոց
- Բրյուսելում պայմանավորվածություն է եղել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու մասին․ Հաջիև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան