Դավիթ Տոնոյանը ոնց որ թե ուզում է բոլորի մեղքն իր վրա վերցնել․ Անդրանիկ Քոչարյան
ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը քաղաքական մի արձանագրում արեց՝ ինքը գիտակցում է, որ որպես պարտության նախարար, պարության սիմվոլ պետք է պատժվի։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո, որին մասնակցում էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Դավիթ Տոնոյանը ոնց որ թե ուզում է բոլորի մեղքը վերցնել իր վրա։ Ես այսպես ընկալեցի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Տոնոյանի առաջարկին՝ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցեն նաև ընդդիմադիրները, լրագրողները նշեցին, թե ընդդիմադիրներից ոմանք դա շոու են որակում, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.
«Մեկուսարանում նստած մարդն է դիմում, ի՞նչ շոու։ Որտեղ է այդ շոուն, դուք շոու տեսա՞ք, պետք ա տրնգի պարեինք, գնայի՞նք, թող ընդդիմությունը գար, նստեր, ընդորում մեկուսարամից եկած պաշտպանության նախկին նախարարն էր խոսում։ Սա բացառիկ հնարավորություն էր։ Ամեն ինչը, եթե շոուի «սոուսի» տակ դնես, ոչ մի բանի չես հասնի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին