«Ես, իհարկե, չզարմացա քանի որ մի քանի ամիս ապրել եմ Արցախում»
Ֆեյսբուքյան օգտատեր Մեսրոպ Եսայանը, արձագանքելով հայաստանցի-արցախցի խոսակցություններին, գրում է.
«Այս հրաշք աղջիկը՝ Սուրենան, ապրում է մեր բակում։ Արցախից՝ Հադրութից են բռնագաղթել։
Սուրենայի պապիկը անհետ կորել է Արցախյան առաջին պատերազմում, հորեղբայրը զոհվել է քառօրյա պատեազմում, հայրը զոհվել 44 օրյա պատերազմում։
Մի քանի օր առաջ Սուրենայի ու բակի մյուս երեխաների համար պաղպաղակ գնեցի, շատ չանցած տան դուռը ծեծեցին՝ Սուրենան ափսեով միրգ էր բերել մեր տուն, որ շնորհակալություն հայտնի։
Ես, իհարկե, չզարմացա քանի որ մի քանի ամիս ապրել եմ Արցախում ու նման բաներ շատ եմ տեսել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա