Գեղամ Մանուկյան. Դավիթ Տոնոյանը չի կարող որոշել ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում հնչեցրած հայտարարություններին։
Նա գրել է.
«Դավիթ Տոնոյանի հայտարարության առիթով
. ԱԺ Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ մեր դիրքորոշումն եղել է խորքային, համակարգային, և պայմանավորված չի եղել որևէ անձով, որևէ մեկի ցուցմունքով կամ տեղեկություն ստանալու անհրաժեշտությամբ, քանի որ ամեն դեպքում, այս հանձնաժողովը չունի հանրային լեգիտիմություն, և վերջնարդյունքը պարզ է ու հայտնի։ Այս հանձնաժողվի աշխատանքները լոկ միտված են պատերազմի և պարտության հանգամանքները, ռազմա-քաղաքական կառավարման ձախողումները կոծկելուն, ոչ թե դրանք քննելուն։
. Դավիթ Տոնոյանը չի կարող որոշել ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։
. Առնվազն հրապարակային խոսքում Դավիթ Տոնոյանը այդպես էլ չասաց, թե շարունակու՞մ է պնդել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում արտահայտած իր կարծիքը, երբ դեմ էր հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու քննադատում ընդդիմությանը։
.Ու վերջապես, կրկին շեշտեմ՝ բոլորին հարցեր, ու շատ հարցեր տալու հերթը դեռ գալու է, երբ ձևավորվի իրոք անկախ, հանրային վստահություն ունեցող ու բոլորը հարցերի պատասխանը ստանալ ցանկացող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Մինչ այդ շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը չեն կարող անաչառորեն քննել իրենց իսկ արաքները։
Հ.Գ. Կմաղթեմ միայն, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև իշխանության թիրախում հայտնված, պատանդի կարգավիճակում պահվող բոլոր զինվորականները հնարավորինս շուտ լինեն ազատության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Վրթանեսյան. Տոնոյանը պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել
- Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈւ-ն կարող էր հայտնվել արցախյան թատերաբեմից 25 կմ հեռավորության վրա․ Տոնոյան
- Արսեն Բաբայան. Այդ ի՞նչ օրենքով եք Դավիթ Տոնոյանին բանտից հանել ու բերել այս քաղաքական շոուին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան