Վաճառվել է 1968թ. Գրենոբլի ձմեռային օլիմպիական խաղերի 33 ջահերից ևս մեկը՝ 87,500 դոլարով
Առցանց վաճառվել է 1968թ. Գրենոբլի ձմեռային օլիմպիական խաղերի 33 ջահերից ևս մեկը՝ 87,500 դոլարով: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։
«Ջահը պատրաստված է վարդագույն ոսկու բրոնզե համաձուլվածքից՝ փաթաթված կարմիր ֆետրե բռնակով:
Այդ ջահը մեծ դեր ունեցավ օլիմպիական կրակը վառելու բացման արարողության համար,որովհետև առաջին անգամ խաղերում ժամանակավոր մարզադաշտ կառուցվեց: Այն տեղավորեց 60,000 հանդիսականի:
Բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը և 500 հրավիրված պատվավոր հյուրեր, այդ թվում՝ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Էյվերի Բրանդաժը, Իրանի կայսրուհի Ֆարահ Փահլավին, Դանիայի թագաժառանգ, արքայադուստր Մարգրեթը և Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Ժոզեֆինա Շառլոտան:
96 աստիճանանով սանդուղքով վեր է բարձրացել Ինսբրուկի 1964թ. արծաթե մեդալակիր, գեղասահորդ Ալեն Կալմատը և վառել կրակը»,- հայտնում են ՀԱՕԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան