Գրիգորի Խաչատուրովի փաստաբան. Իշխանությունը վերաքննիչ դատարանին չի թողել օբյեկտիվ որոշում կայացնել
«Այն մարդիկ, որ տեղեկացված են խնդրի մասին, քաջ հասկանում եմ, որ այստեղ իրավական որևէ գործընթաց չկա»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նա հիշեցրեց, դեռ մարտին, երբ կալանավորվեց Գ. Խաչատուրովը, նրա հանրային պաշտպանության նախաձեռնության և պաշտպանական խմբի ներկայացուցիչները կանխատեսել էին, իշխանությունները նրան կպահեն անազատության մեջ այնքան, մինչև իրենց մտքում եղածն իրականացնեն։
«Սա գործ անվանել հնարավոր չէ։ Հիշեցնեմ, ըստ դատախազության, պաշտպանության նախարարությունն անօրինական կարգով գույք է վաճառել, այն գնել է Խաչատուրովի ընկերը։ Հիմա մեղադրում են Խաչատուրովին փողերի լվացման համար։ Սա աբսուրդի ժանրից էլ չէ, հետագայում երևի գրքեր կգրվեն այս պատմության սյուրռեալիզմի հետ կապված»,-ասաց Մ. Պողոսյանը՝ հիշեցնելով, որ ՊՆ-ն հարյուրավոր մարդկանց շենք, շինություններ է վաճառել, հարուցված վարույթներից որևէ մեկով որևէ անձ կալանավորված չէ։
Այս ամենը հաշվի առնելով էլ փաստաբանը հայտարարեց՝ Գ. Խաչատուրովի նկատմամբ իրականացվող հետապնդումը անձնական վերաբերմունքի հետևանք է։
«Գիտեք, որ Գ. Խաչատուրովի կալանքի ժամկետն անօրինական կերպով երկարացվել էր մինչև օգոստոսի 15-ը, թույլ էին տվել բազմաթիվ խախտումներ կալանքի ժամկետը երկարացնելու որոշումն ընդունելիս, մենք վերաքննիչ բողոք էինք ներկայացրել ու այդ խախտումները հատ առ հատ արձանագրել է քրեական վերաքննիչ դատարանը։ Ուղղակի Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու իշխանության ցանկությունն ու մոլուցքն այնքան մեծ են, որ նույնիսկ այդ խախտումներն արձանգարելու դեպքում վերաքննիչ դատարանին, իմ գնահատմամբ, թույլ չեն տվել օբյեկտիվ որոշում կայացնել, հարցի լուծումը երկարաձգել են։ Վերաքննիչ դատարանը որոշում չի կայացրել, և որոշել է խախտումների սահմանադրականության մասով դիմել ՍԴ»,-ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի պաշտպանը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրով
- Գրիգորի Խաչատուրովին բանտում հավերժ չեն կարող պահել․ Տիգրան Աբրահամյան
- Եվս երեք ամսով երկարացվել է Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը
- Տիգրան Աբրահամյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին
- Աբրահամյան. Գեներալ Գրիգորի Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել
- Անհապաղ ազատ արձակել Գրիգորի Խաչատուրովին. Քաղհասարակության հայտարարությունը
- Գրիգորի Խաչատուրովի դատավարության ժամանակ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողությունը վատացել է
- Դատավորը հանցագործություն է կատարում, ինձ վարույթից հեռացրել է. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
- Մայիսի 15-ին Գրիգորի Խաչատուրովի գործով կայանալու է կարևոր և բեկումնային նիստ
- Գրիգորի Խաչատուրովը կարող է համախմբել հանությանը.Նաիրա Մելիքյան
- Տիգրան Աբրահամյան. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել
- Իշխանությունն որոշակի պլան ունի, վախենում է դրան խանգարի Գրիգորի Խաչատուրովը. Փաստաբան
- Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ մի առերեսում չի կատարվել. Փաստաբան
- Կաթողիկոսն ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին
- Դավիթ Ամալյան. Գրիգորի Խաչատուրովին կալանավորելն աբիժնիկություն է
- «Ժողովուրդ». Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են՝ կարված ուղղորդված քրեական գործ է
- Էդգար Արշակյանին պատկանող հողամասը տանում, գցում են Գրիգորի Խաչատուրովի գրպանը. Միհրան Պողոսյան
- Ամեն ինչ արվել է Գրիգորի Խաչատուրովի բարի համբավը պախարակելու համար. Պաշտպան
- Դատարանի որոշումն անհիմն է և ապօրինի. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
- Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան