Մանգասարյան. Պատերազմի մեջ գտնվող երկրի ՊՆ ղեկավարը երեք տարի անց նոր հասկանում է, թե ինչի համար էր այդ հանձնարարականը ստացել
«Հենակետ» կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը, արձագանքելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ պատերազմի ժամանակ Մեղրի գործուղվելու վերաբերյալ հայտարարությանը, գրում է.
«Դավիթ Տոնոյանը 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի շրջանակներում ասում է , որ հոկտեմբերի 21 ից մինչև հոկտեմբերի 30 ը ընկած ժամանակահատվածում վարչապետի հանձնարարությամբ գտնվում էր Մեղրիում:
Ըստ Տոնոյանի, պատերազմից մոտ երեք տարի անց, նոր ինքը հասկացել է թե ինչի՞ է իր վերադասի կողմից գործուղվել Մեղրի:
Պատկերացնում ե՞ք:
Պատերազմի մեջ գտնվող երկրի ՊՆ ղեկավարը հանձնարարական է ստանում իր վերադասի կողմից, և երեք տարի անց նոր հասկանում է, թե ինչի՞ համար էր այդ հանձնարարականը ստացել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան