Գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Օգոստոսի 1-ին, ժամը 14:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:23-ին, մարվել՝ 15:27-ին»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան