Վթարվել է «Արզնի 1» ջրատարը
Այսօր առավոտյան Պտղնու ձորում անհայտ անձինք շինարարական աշխատանքներ իրականացնելիս հեռացրել են «Վեոլիա Ջուր» ընկերության 900 մմ-ոց «Արզնի 1» թուջե ջրատարի տակ գտնվող հողը, ինչի հետևանքով ջրատարը մնացել է օդում և փլուզվել:
Ընկերությունից հայտնում են՝ սրանով էլ պայմանավորված՝ այսօրվանից մինչև օգոստոսի 3-ը ջրանջատում է հայտարարվել Երևանի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջաններում:
Վեոլիա Ջուր ընկերության «Երևան» շահագործման տնօրինության «Արաբկիր», «Զեյթուն», «Մաշտոց», «Կենտրոն» տեղամասերի մասնագետներն անմիջապես սկսել են վթարավերացման_աշխատանքները:
Ըստ ընկերության, այս պահին ՎեոլիաԹիմը վերականգնում է ջրատարի տակ առկա հողային շերտը, որից հետո նոր կսկսվեն խողովակաշարի մոնտաժման աշխատանքները:
«Անհրաժեշտության դեպքում ՎեոլիաԹիմը կաշխատի ամբողջ գիշեր՝ մինչև աշխատանքն ավարտվի ու վերականգնվի բնակավայրերի ջրամատակարարումը»,-նշում են ընկերությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին