Դավիթ Տոնոյան. Բաց ասում եմ՝ ընդդիմադիրների շահարկումներն ինձ համար անընդունելի են
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին այսօր ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում՝ չնայած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կոչին։
Նիստն այսօր կընթանա փակ ռեժիմով։ Մինչ այդ Տոնոյանն ընդդիմադիրների բացակայությունը որակեց պաշտպանության ու անվտանգության հարցերում կորսված պահ։
«Սա իմ գնահատական է, ինչպիս շահարկումներ էլ շարունակեն լինել ընդդիմադիրների կողմից, որոնք բաց ասում եմ, ինձ համար անընդունելի են»,-ասաց Տոնոյանը՝ առաջրկելով անցնել փակ ռեժիմի։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հայտնեց Սամվել Բաբայանը հարցեր ունի, բաց կապով ուղարկել հնարավոր չէ, եթե այսօր փակ կապով ուղարկելու հնարավարություն լինի, դրանք կհնչեն։
«Ընդդիմությունը երեկ էլ հաստատեց, որ չի գտնում իրենց ներկայությունը նման աշխատաննքերին։ Ափսոսում եմ։ Գնում ենք առաջ, չենք սպասում, քանի որ սա վերաբերում է մեր երկրի անվտանգությանը»,-ասաց Քոչարյանն ու խնդրեց տեսախցիկներն անջատել։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը ոնց որ թե ուզում է բոլորի մեղքն իր վրա վերցնել․ Անդրանիկ Քոչարյան
- Գեղամ Մանուկյան. Դավիթ Տոնոյանը չի կարող որոշել ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի
- Վրթանեսյան. Տոնոյանը պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել
- Ջալալ Հարությունյանն է ինձ անձամբ խնդրել, որ Մովսես Հակոբյանը պատերազմի ժամանակ գտնվի Արցախում. Տոնոյան
- Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈւ-ն կարող էր հայտնվել արցախյան թատերաբեմից 25 կմ հեռավորության վրա․ Տոնոյան
- Արսեն Բաբայան. Այդ ի՞նչ օրենքով եք Դավիթ Տոնոյանին բանտից հանել ու բերել այս քաղաքական շոուին
- Ռազմական գործողությունները սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել. Դավիթ Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին