Զելենսկի․ Ուկրաինան ցանկանում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսել մինչև տարեվերջ
Կիևը մտադիր է մինչև տարեվերջ բանակցություններ սկսել՝ Եվրամիությանն Ուկրաինայի ապագա անդամակցության շուրջ։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին՝ Անդրկարպատյան տարածաշրջանում Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ արտակարգ հանդիպման ժամանակ։
«Այս տարի մենք պետք է բանակցություններ սկսենք ԵՄ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ: Ուկրաինան պատրաստ կլինի դրան: Աշխատանք կա և՛ Նախարարների կաբինետի, և՛ Գերագույն ռադայի համար: Պետք է ընդունվեն օրենքներ, որոնք մեր անդամակցության մասին բանակցությունների բացման մաս են կազմում»,-ասել է Զելենսկին՝ իր Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։
2022 թվականի փետրվարի 28-ին Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմումը։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հաստատել են Ուկրաինային և Մոլդովային միությանը միանալու թեկնածուների կարգավիճակ շնորհելը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան