ՄԻՊ. Տելեգրամ ալիքներում ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ից մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ մասնավորապես՝ նրանց են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ, իսկ անձի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Համապատասխան նամակներ են ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կառույցներին։ Այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ իրականացվող աշխատանքները շարունակվում են, ձեռք են բերվում նոր տվյալներ։
Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև առևանգված քաղաքացու հարազատների հետ, որոնց ներկայացվել են իրականացվող, սակայն հրապարակման ոչ ենթակա աշխատանքների մանրամասները։
Պաշտպանը նշում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է դեպքեր, երբ սոցիալական ցանցերում, մասնավորապես տելեգրամյան ալիքներում, ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս, ինչը խիստ անընդունելի և դատապարտելի է։ Պաշտպանն ընդգծում է, որ այս երևույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականության ևս մեկ ապացույց է։
Հարակից հրապարակումներ`
- Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ․ Արցախի տեղեկատվական շտաբ
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանին 8 օր է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար
- Թաթոյան.Ադրբեջանական կողմը, նախապես տեղեկացված լինելով և Վագիֆ Խաչատրյանին առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ
- Հիմա նույնիսկ չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե՞ էլ չկա. Ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
- «Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ». ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
- Պա՛պ, ուժեղ կաց հանուն մեզ ու մամայի․ Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին
- Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում. ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան