Որդին սպանել է անկողնային հիվանդ ծեր մորը
2023թ․ մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի 50-ամյա բնակչից «Սևան» ԲԿ ահազանգ էր ստացվել այն մասին, որ տանը իր մայրը հանկարծամահ է եղել:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ առանձնատանը՝ ննջասենյակում, անկողնում մեջքի վրա պառկած վիճակում, հայտնաբերվել էր 86 ամյա Կատյա Խաչատրյանի դին՝ բռնության հետքերով:
Դեպքի առթիվ 2023թ․ մայիսի 06-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներով, նախաձեռնվել էր քրեական վարույթ և ձեռնարկվել նախաքննություն։
Զննությամբ կնոջ դիակի վրա՝ դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել էին կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ վերին և ստորին վերջույթների վրա։
Նույն օրը, մորը սպանելու անմիջականորեն ծագած հիմանավոր կասկածանքով, վերջինիս որդին՝ Զ․Խ․-ն, ձերբակալվել էր։
Քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Զ․Խ․-ն, Լճաշեն բնակավայրում գտնվող բնակարանում անկողնային վիճակում գտնվող իր մայր Կատյա Խաչատրյանի հետ իր կնոջ վերաբերյալ ունեցած խոսակցության ընթացքում առաջացած վիճաբանությունից դրդված, կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով հարվածներ էր հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այնուհետև ձեռքերով սեղմել էր վերջինիս պարանոցը, ինչի արդյունքում առաջացած մեխանիկական շնչահեղձության հետևանքով Կատյա Խաչատրյանը մահացել էր:
2023թ․ մայիսի 8-ին 50-ամյա տղամարդուն մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է, և գործով վարույթը հանձնվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա