«Միկա» մարզապալատում կանցկացվի սամբոյի միջազգային մրցաշարը
Օգոստոսի 4-ին Երևանի նախկին «Միկա» մարզապալատում կանցկացվի «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» անվանումով սամբոյի միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
«Մրցագորգ կելնեն տղամարդկանց յոթ / 58 կգ., 64 կգ., 71 կգ., 79 կգ., 88 կգ., 98 կգ., + 98 կգ. / և կանանց երկու / 54 կգ., + 80 կգ. / քաշային կարգերի ներկայացուցիչներ:
Մասնակցության համար նախնական հայտ են ներկայացրել աշխարհի 21 երկրներ. Հայաստան, Բուլղարիա, Վենեսուելա, Հունաստան, Վրաստան, Եգիպտոս, Իսպանիա, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ռումինիա, Սերբիա, ԱՄՆ, Տաջիկստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ, ինչպես նաև FIAS - 2-ը և փախստականների թիմը։
Ծրագրով յուրաքանչյուր քաշային կարգում հանդես կգան առավելագույնը ութ մարզիկներ:
Մրցանակային հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար Է:
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը վստահություն է հայտնել, որ ՀԱՕԿ-ի նախագահի գավաթի խաղարկությունը կանցնի բարձր մակարդակով և երևանյան ստուգատեսի փորձը պահանջված կլինի բոլոր մայրցամաքներում, որոնցում զարգանում է մարզաձևը»,- ասվում է հաղորդագրությունում: