Արենի Մարկոսյանն ահազանգել է ՄԻՊ գրասենյակ
ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ հայ, Լիբանանից Հայաստան եկած Արենի Մարկոսյանին, ինչպես հայտնել էինք, թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ։
Մարկոսյանը հրապարակած տեսանյութում պատմում է, որևէ մեկը նրան պատճառների մասին տեղեկատվություն չի տրամադրում, բոլոր հարցերին պատասխանում են՝ չգիտեն։
Արենին ահազանգել է ՄԻՊ գրասենյակ։ Առայժմ որևէ արդյունք չկա։
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնում է, Արենի Մարկոսյանը շուրջ 24 ժամ գտնվում է Զվարթնոց օդանավակայանում, ստիպված գիշերել է այնտեղ:
Երեկվանից նրան որևէ բացատրություն չէին տալիս, թե ինչու են իր մուտքն արգելում երկիր:
Բազմաթիվ փորձերից, զանգերից հետո, շուրջ 24 ժամ անց րոպեներ առաջ միայն նրա հետ կապ են հաստատել ՄԻՊ գրասենյակից և ասել, որ ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում: