Սիրանուշ Սահակյան. Արդարացի գործընթացներ չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի հարցում
«Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի տրամաբանության ներքո»,-«Մեդիա կենտրոն»-ին տված հարցազրույցում ասաց Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռամագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա մանրամասնեց, միջազգային իրավունքը քրեական ոլորտում ունի համագործակցության մեխանիզմներ, որոնք խիստ կարևոր են ու նպաստում են, որ հանցագործները բերվեն արդարադատության առջև, կանխվի նրանց փախուստը։ Դրա համար միջազգային իրավունքում կա հանձնման, արտահանձման, փոխանցման համանման գործիքներ, որոնք հասցեատեր պետք է լինեն պետություննեը։
«Այսինքն, եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը հանցագործ է, ապա նա կարող էր համագործակցել Հայաստանի, Արցախի իշխանությունների, ՌԴ իշխանությունների և ինչո՞ւ ոչ՝ Ինտերպոլի հետ։ Նախ, Ադրբեջանը ոչ արժանապահավատ տեղեկություն տվեց, որ անձը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։ Նշեմ, որ նման ձախողված փորձեր ունեցել է Ադրբեջանը։ Ազոխի գիտնականների գործով Ինտերպոլը մերժել էր Ադրբեջանի հետախուզման խնդրանքը՝ այն որակելով քաղաքական հետապնդում»,-ասաց Ս. Սահակյանը։
Բանախոսի որակմամբ, Վագիֆ խաչատրյանի դեպքը մարդու իրավունքների տեսանկյունից համարվում է արտակարգ հանձնում, որը խախտում է մի շարք իրավունքներ, կա խոշտանգման վտանգ, ամենակարևորը՝ բացառվում է արդար դատաքննությունը։
«Այս պարագայում ողջ քրեական իրավունքն ու արդար դատաքննության իրավունքն արատավորված են։ Արդարացի գործընթացներ մենք չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի դեպքում, քանի որ նա ի սկզբանե Ադրբեջանի տարածքային իրավազորության բերվել է մարդու իրավունքների ու դրա երաշխիքների խախտմամբ»,-ասաց Սահակյանը։
Հարցին, ԿԽՄԿ-ն կարո՞ղ էր կանխել Վ. Խաչատրյան ի առևանգումը, Սահակյանն ասաց՝ տեղեկատվության պակաս կա, որը պետք է լրացնի կոմիտեն։
Նախ, Հայաստան տեղափոխվող հիվանդների անունների ցանկում տեսնելով Վ. Խարատրյանի անունը, Ադրբեջանը պետք է անհապաղ տեղյակ պահեր ԿԽՄԿ-ին՝ հայտնելով, որ կա հանցագործության համար փնտրվող անձ, որն Ադրբեջանի իրավազորության ներք գտնվելով, կարող է ձերբակալվել։
«Սրանով Ադրբեջանը կպաշտպաներ ԿԽՄԿ-ի մարդասիրական մանդատը։ Կարմիր Խաչը դրա մասին պետք է տեղյակ պահեր ընտանիքին։ Ավելի քան վստահ եմ, որ նման տեղեկատվություն չի եղել։ Ադրբեջանը Կարմիր Խաչին նման տեղեկություն չի տրամադրել, օգտագոծել է նրան՝ իր խնդիրը լուծելու համար։ Գնացել են խաբեության ճանապարհով»,-ասաց նա։
Ս. Սահակյանի կարծիքով, Կարմիր Խաչը կարող էր կոշտ միջոցների դիմել՝ դրա մասին տեղեկացնելով վերին օղակներին։
«Մենք չունենք նման ինֆորմացա, որ ձերբակալման վտանգը հասկանալու պահից Կարմիր Խաչը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր համալիր գործողությունները, որպեսզի միջազգային կառույցների ներգրավվածության, ճնշման արդյունքում դեպքը կանխվեր։ Կարմիր Խաչը պարտավոր էր արձագանքել Կարմիր Խաչի գործունության խոչընդոտման, իրեն օգտագործելու ռիսկերի ու վտանգի մասին՝ կոչ անելով ավելի կոշտ գործիքակազմ ունեցող կառույցներին աջակցել Կարմիր Խաչի մանդատին»,-ասաց իրավունքի մասնագետը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Տելեգրամ ալիքներում ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանին 8 օր է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար
- Թաթոյան.Ադրբեջանական կողմը, նախապես տեղեկացված լինելով և Վագիֆ Խաչատրյանին առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ
- Հիմա նույնիսկ չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե՞ էլ չկա. Ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին