Հայերի առևանգումները պետք է դիտարկել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանական անցակետից կամ որևէ այլ կետից հայերի առևանգումները պետք է դիտարկել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ:
Ընդ որում` վերջին 2 դեպքերը իրենց բնույթով եզակի չէին և ադրբեջանական ագրեսիան միայն Արցախում ապրող մեր հսյրենակիցների վրա չի տարածվում:
2-3 ամիս առաջ, նույն ադրբեջանցիները, Սրաշեն-Շիկահող հատվածում` ՀՀ ինքնիշխան տարածքից, 2 զինծառայող էին առևանգել:
Այս բոլոր միջադեպերին ոչ միայն ադրբեջանական լկտիությունն է միավորում, այլ հայաստանյան իշխանությունների լռությունը, որով քարտ-բլանշ է տրվում ադրբեջանական նորանոր սադրանք-ագրեսիային:
Ադրբեջանը միջոցների կիրառման հարցում սահմանափակում չի ունենա այնքան ժամանակ, քանի Հայաստանի իշխանությունն իր քաղաքական կուրսով դրա հնարավորությունը տալիս է»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան