Հայկական լոբբիի շնորհիվ «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու Disney Plus-ի հարթակներում
Twitter-ում ակտիվ գործող թուրքական «Kürsü» հարթակը «Disney Plus»-ում «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի առնչությամբ որոշ միությունների հետ համատեղ հայտարարության տեքստ է հրապարակել:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Twitter-ում թեմային անդրադարձել է նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն․
«Բացարձակապես անընդունելի է, որ սփյուռքի և լոբբիի գործունեությամբ խոչընդոտվի մեր հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ կապված սերիալը»,- նշել է նա։
Հարցին կոշտ են արձագանքել նաև «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը, «Լավ» կուսակցության խոսնակ Քյուրշադ Զորլուն։
Լրագրող Ջանդաշ Թոլգա Ըշըքը երեկ, իր հերթին, թվիթերում գրել էր, թե հարցին անձամբ միջամտում են Հաքան Ֆիդանն ու Իբրահիմ Քալընը և վաղը Disney-ը հայտարարությամբ է հանդես գալու։
Ավելի վաղ թուրքական մերձիշխանական «YeniŞafak» օրաթերթը գրել էր, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադրի և առաջին նախագահի մասին պատմող «Աթաթուրք» սերիալը չի ցուցադրվելու «Disney Plus»-ի հարթակներում, քանի որ ենթարկվել է հայկական լոբբիի դիմադրությանը։
Սերիալը, որի վրա ծախսվել է 8 միլիոն դոլար, որպես ֆիլմ հոկտեմբերին ցուցադրվելու է միայն Թուրքիայի կինոթատրոններում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան