Որդու կորստի ցավի հետ չհամակերպվող մայրը սկսել է ժպտալ․ ծնվել է նահատակված լեյտենանտի եղբորորդին
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված լեյտենանտ Աշոտ Շահբազյանի
եղբայրը զավակ է ունեցել, որին կոչել են նրա անունով։ «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ փոքրիկը ծնվել է Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում՝ 3 կիլոգրամ 200 գրամ քաշով։
Աշոտ Շահբազյանի մայրը՝ Լիաննա Շահբազյանը, որը տատիկ է դարձել, արտասվում էր՝ թե՛ սփոփանք չունեցող վշտից և թե՛ ուրախությունից։ Որդու կորստի ցավի հետ չհամակերպվող մայրը սկսել է ժպտալ․ փոքրիկ Աշոտն արտաքինով շատ նման է անվան տիրոջը։ Տատիկը երազում է, որ բնավորությամբ էլ նման լինի։
Աշոտ Շահբազյանը Ախուրյանից է, նա նահատակվել էր Ջաբրայիլում։ Նրա հայրն ու հորեղբայրներն էլ
արցախյան ազատագրական պայքարի մասնակիցներ են, ազատամարտիկներ։ Հերոս Աշոտ Շահբազյանը
կրում էր պատերազմում ընկած իր հորեղբոր անունը։«Որդիս զոհվեց Ջաբրայիլում՝ իր զինվորների հետ․ ո՛չ զինվորներն են լքել իրեն, ո՛չ էլ ինքը զինվորներին,
կռվել են մինչև վերջին փամփուշտը։ Երկու «Մարտական խաչի» ասպետ է որդիս, ստացել է թե՛
Հայաստանի Հանրապետությունից և թե՛ Արցախի Հանրապետությունից։ Ոսկրածուծի դոնոր է եղել, երբանվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո վիճակահանության անգամ չմասնակցեց, կամովի ընտրեց Ջաբրայիլը։ Ասի՝ Աշոտ ջան, ինչո՞ւ Ջաբրայիլը, ասաց՝ մամ ջան, ես գիտեմ՝ ուր եմ գնում ու ինչի համար եմ գնում։ Տղաս գժի պես սիրում էր Լելե Թեփե բարձունքը։ Ասում էր՝ մամ, ես այստեղից պիտի նայեմ Արցախին, էնքան սիրուն տեղ է, մի կողմից Իրանն է երևում, մյուս կողմից՝ Ադրբեջանը ու իմ Հայաստանը։ Ասում էր նման բարձունք գոյություն չունի։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան