Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ
Աշխարհի 179 քաղաքի ավելի քան 7000 հայ մարզիկ օգոստոսի 5-ից 19-ը կպայքարի լավագույնի կոչման համար. Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը։
Խաղերի օրակարգում ընդգրկված է 19 մարզաձև։ Մրցաշարերը անց են կացվելու Երևանում, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Team Telecom Armenia-ն միացել է 8-րդ խաղերին թիմային սպորտաձևերի տարածումը և զարգացումը երիտասարդների շրջանում խրախուսելու նպատակով։
«Ուրախ ենք հյուրընկալել մեր հայրենակիցներին այստեղ, նման մասշտաբային միջոցառման շրջանակում, որը ոչ միայն սպորտի, այլ նաև համախմբման ու թիմային հաղթանակների մասին է»,- ասում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Խոսելով Համահայկական խաղերի գաղափարի մասին ՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշում է, որ 25 տարի առաջ ծնված մարզական տոնի հիմքում համահայկականությունն է, հայկական աշխարհի ամրությունը:
«Համահայկական խաղերն ուղղված են հայկականությանը և հայապահպանությանը։ Ուզում եմ հատուկ կարևորել մեր հովանավորներին, բարերարներին, որոնց շնորհիվ է նաև, որ խաղերը իրականություն են դառնում»,- հավելում է նա։
Համահայկական խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ։ Առաջին անգամ Համահայկական խաղերն անցկացվել են 1999 թվականին` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան