Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն, Ճապոնիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտեր» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Ճապոնիային ջերմ հյուրընկալության համար։
Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր «Ինտերը» մի քանի օր մարզվեց Ճապոնիայում։ Ընթացքում Մխիթարյանը լուսանկարներ էր հրապարակում սոցցանցերի իր էջերում։
Ճապոնիայում «Ինտեր»-ն անցկացրեց երկու ընկերական հանդիպում, հուլիսի 27-ին «Ալ Նասրի» հետ, օգոստոսի 1-ին՝ ՊՍԺ-ի հետ:
Օգոստոսի 9-ին «Ինտեր»-ն Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի «Զալցբուրգի» հետ։