Ռուսաստանն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը. Զախարովա
Մոսկվան աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև առանց նախապայմանների բանակցություններին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով ՝ այդ թեման շահագրգիռ կողմերի հետ օրակարգում է։
«ՌԴ խաղաղապահներն ավելի վաղ օգնել են երկու պատվիրակությունների հանդիպման կազմակերպմանը, պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով` Ռուսաստանը ոչ մի նախապայման առաջ չի քաշում, քրտնաջան աշխատում է կողմերի մոտեցումների մերձեցման ուղղությամբ, որոնք այժմ լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման ֆոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին