ՊԵԿ-ը տուգանել է «GAGIK-ՄՏԻՐ ԱՎԵԼԻՆ ԿՏԵՍՆԵՍ» օգտատիրոջը
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար Պետեկամուտների կոմիտեն տուգանել է սոցցանցերի մի քանի օգտատերերի։
Կոմիտեի հրապարակած ցանկից տեղեկանում ենք, որ Ֆինանսական աջակից ներկայացող ֆեյսբուքյան օգտատերը տուգանվել է ավելի քան 4 մլն դրամով։
«GAGIK-ՄՏԻՐ ԱՎԵԼԻՆ ԿՏԵՍՆԵՍ» օգտատիրոջը կոմիտեն տուգանել է 200 հազար դրամով։ JUSTSHOP.AM-ը նույնպես տուգանվել է 200 հազար դրամով։
ՊԵԿ փոխանցմամբ, հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա 15 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։
Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 17,375,998 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11,449,499 ՀՀ դրամ:
32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,347,827 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 21,500,000 ՀՀ դրամ։
5 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 72,650,000 ՀՀ դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան