Պատգամավորի ահազանգը. Արենի Մարկոսյանին թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր գործընկերների՝ Գեղամ Մանուկյանի ու Արգիշտի Գևորգյանի հետ գիշերն անցկացրել է «Զվարթնոց» օդանավակայանում։
Նրան ահազանգել են, որ ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ հայ Արենի Մարկոսյանին, որ Երևան է ժամանաել Լիբանանից, թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Տեսանյութում պատգամավորը պատմում է, որ Մարկոսյանն ավելի քան 12 ժամ է, ինչ «Զվարթնոց»-ում է։
«Նրան որևէ պատճառաբանություն, հիմնավորում չի ներկայացվել։ Արենին պատրաստվում է գիշեր օդանավակայանում՝ հույս ունենալով, որ որևէ հստակություն իրավիճակում կմտցվի։ Ցավով պետք է փաստեն, որ Հայաստանի Հանրապետության դռները փակվում են հայերի, ու լայն բացվում թշնամիների առջև»,-ասաց Վարդանյանը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ իրենց էլ որևէ հոդաբաշխ հիմնավորում չի ներկայացվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին