Անսթափ քաղաքացին հրացանով կրակել է Ստեփանակերտի կենտրոնում
Լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:
ԱՀ ՆԳ նախարարությունից հայտնում են՝ պարզվել է, որ կրակոցներն արձակել է Ստեփանակերտ քաղաքի 48-ամյա բնակիչ Ս. Մ.-ն։ Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանով հրապարակում օդ է կրակել և ջարդել գիշերային լուսավորության լուսարձակները։
Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտած քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն։ Վնասի չափը ճշտվում է։
Հրացանը վերցվել է հետագա ստուգումներ իրականացնելու համար։ Մյուս հանգամանքները պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան