Թուրքիան դադարեցրել է ձիթապտղի յուղի արտահանումը
Թուրքիայում 3 ամիս ժամկետով արգելվել է փիթապտղի յուղի արտահանումը, ինչը կապված է երկրի ներքին սպառման պահանջարկի ապահովման հետ:
Չնայած ձիթապտղի յուղի արտահանման արգելքին, մինչև 18 լիտր տարաներով յուղի արտահանման վրա ոչ մի արգելք չի դրվել, փոխանցում է Էրմենիհաբերը։
Նշվում է նաև, որ միայն երկու ամսվա ընթացքում գլոբալ երաշտների պատճառով զեյթունի յուղի ներքին շուկայական գինն աճել է 77 տոկոսով: Եթե նախկինում 1 լիտրն արժենում էր 90 լիրա, ապա հիմա այն հասել է 160-ի:
Թուրքիայի արտահանողների խորհուրդի տվյալների համաձայն՝ 2023-ի հունվար-հունիս ամիսներին արտահանման ծավալները կազմել են 559.8 մլն դոլար, ինչը 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է շուրջ 190 տոկոսով: