Հայկական սուտի ղեկավարներին պետք է լարեն, մի հատ կարգին մարդ բերեն դնեն. Հարցում
Ադրբեջանը վերջին երկու օրերին ձերբակալել ու անհայտ ուղղությամբ տարել է երկու հայ տղամարդ։
Ինչի՞ մասին է վկայում Ադրբեջանի նման պահվածքը, ո՞րը պետք է լինի հայկական կողմի անելիքը։ Panorama.am-ը Երևանի փողոցներում փոքրիկ հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում։
Հարցման մասնակիցներից շատերը համարում են, որ իրենք ստեղծված իրավիճակում անելիք չունեն, անելիքը Հայաստանի, Ռուսաստանի իշխանություններինն ու միջազգային կառույցներինն է։
«Ավելի լավ է հայկական սուտի ղեկավարներին հանեն լարեն, մի հատ կարգին մարդ բերեն դնեն, սաղ ծախում են, ինչ ուզում են, անում են»,-ասում է մի տղամարդ։
Մեկ ուրիշի կարծիքով, ստեղծված իրավիճակի մեղավորը Ռուսաստանն է։
Հարցման մասնակից կինը խնդրում է համախմբվել, միասնական լինել. «Թուրքն ո՞վ է, որ մեր հայրենակիցներին գերի պահի, սոված պահի»։
Կան մարդիկ, որոնք հարցերին պատասխանելը համարում են քաղաքականությամբ զբաղվել։
Մի ուրիշ կնոջ բարկացնում է մեր անզոր լինելը. «Առևանգումները շարունակվելու են։ Իսկ մենք չարի մոտ անզոր ենք դարձել»։
Մի տղամարդ էլ եկել է այն եզրակացության, որ աշխարհում բեսպրիդել է, Ալիևի դեմ խաղ չկա. «Էրդողանն ու Ալիևը ոնց ուզում են, այնպես են անում։ 120 հազար մարդն իրենց դեմ ո՞վ է։ Իսկ Հայաստանի իշխանությունն էլ թույլ է։ Բայց Պուտին կա, նա էլ կարող է նման բաները կանխել, բոլոր դեպքերում իշխանությունը պետք է հոգ տանի իր քաղաքացիների մասին, եթե չես կարողանում տեր կանգնել քո քաղաքացիներին, հավաքի անձնագրերը»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ավագանու ընտրություններով է զբաղված, գլուխը խառն է Արցախի հարցով զբաղվելու համար. Հարցում
- Սահմանադրության օրվա առթիվ քաղաքացին Նիկոլին խելք ու շնորհք է մաղթում․ Հարցում
- «Տրանսպորտի վիճակը վատ է, իսկ դրանից լկտի ձևով օգտվում են տաքսիները». Հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան