Գյումրիում «Հայաքվե»-ին մասնկացած մանկավարժները հետ են վերցրել իրենց ստորագրությունները
Գյումրիում երեկ ավարտվել է «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի փուլը։ Մեկ ամսվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել, սակայն եղել են որոշակի արտառոց պատմություններ։
«Ազգային արժեք» ակումբի ղեկավար Վարդան Սրտաշյանը, որը հուշագիր էր ստորագրել «Համախմբում» շարժում նախաձեռնող խմբի հետ՝ ըստ էության, դառնալով «Հայաքվեի» Շիրակի մարզի պատասխանատուն, Aravot.am-ի հետ զրույցում պատմել է, որ դպրոցի մի խումբ մանկավարժներ եկել են Գյումրու քաղաքապետարանի շենք ու միացել նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ ըստ նախաձեռնության, քրեական պատիժ է նախատեսվում այն անձանց համար, որոնք Արցախը ՀՀ անունից այլ պետության կազմում կճանաչեն, ինչպես նաև կհրաժարվեն Հայաստանի Հանրապետության անունից Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Մանկավարժները ինքնակամ, ոգևորված եկել ու միացել են ստորագրահավաքին, սակայն կարճ ժամանակ անց հետ են վերցրել իրենց ստորագրությունները։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. «Հայաքվեն» նաև ուղերձ է մեր թշնամիներին
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 54 հազար 800 մարդ
- «Ապրելու երկիր»-ը միացավ «Հայաքվե»-ին
- Ստեփանավանի քաղաքապետը նախ ապօրինաբար կանխում է «Հայաքվեն», հետո նստում «անժամկետ» խորհրդակցության
- Ստեփանավանում «Հայաքվե»-ի ստորագրահավաքն առանց օրինական հիմքերի կասեցված է. Մենուա Սողոմոնյան
- Չալաբյան. Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան