Թուրքիայում սպառողական գների ինդեքսը կազմում է 47.83%
Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալների համաձայն՝ հուլիսին երկրում սպառողական գների ինդեքսը կազմել է 47.83%: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Իսկ ամսական ինֆլացիան աճել է 9.49 %-ով, որն էլ ծառայության հավաստիացմամբ՝ հանդիսանում է 2022-ից հետո գրանցված ամսական թանկացումների ամենաբարձր ցուցանիշը:
Իր հերթին Թուրքիայի ինֆլացիայի հետազոտական խումբը (ENAGrup) նշում է, որ ամսական ինֆլացիան կազմել է 13.18, իսկ տարեկանը՝ 122.88%:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիշմեքը ևս անդրադարձել է թեմային:
Նա մասնավորապես ասել է, որ հուլիսին իրականացված ֆինանսական միջոցառումները համահունչ են եղել շուկայական սպասումների հետ՝ արտարժույթի զարգացումների և աշխատավարձների բարձրացման շնորհիվ:
Բացի այդ նախարարն իր սոցիալական հաշիվներից կատարած գրառման մեջ նշել է.
«Մենք գտնվում ենք անցումային շրջանում, որտեղ թիրախավորված են գներն, կայունությունն ու դիզինֆլացիան (գնաճի տեմպի նվազում)։