«Ժողովուրդ». Այսօրվանից մեկնարկում է ավագանու ընտրությունների մասնակիցների առաջադրման պաշտոնական գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօրվանից մեկնարկում է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտևի 10 օր, կավարտվի օգոստոսի 13-ին: Ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը և դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Օգոստոսի 23-ից էլ արդեն կմեկնարկի նախընտրական քարոզարշավը. Երևանը կհեղեղվի նախընտրական պաստառներով, իսկ քաղաքապետի թեկնածուները երևանցիներին վերամբարձ խոստումներ կտան ու «սեր կխոստովանեն»: Նախընտրական քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 15-ին: Նշենք, որ դեռ ոչ բոլոր ուժերն են հաստատել իրենց մասնակցությունը ավագանու ընտրություններին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում