Վարդագույնի փոխարեն վաղուց մոխրագույնի մեջ թաղված Երևանը․․․
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է փոշու մեջ կորած Երևան քաղաքի լուսանկարը՝ կից գրելով․
«Փոքրիկ բնագիտական «սպռավոչկա» Երևանի ընտրությունների մրցաշարին մասնակցող լուրջ մարդկանց համար։
Երևանի լանդշաֆտը կիսաանապատային ու չոր տափաստանային է, այն ընկած է մերձարևադարձային կլիմայական գոտու հյուսիսային մասում։ Կլիման չոր է՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշներով։
Քամիները՝ հիմնականում հյուսիսային, բերում են Կոտայքի հանքային բդէշխության ավազահողմերը։ Վարդագույնի փոխարեն՝ վաղուց մոխրագույնի մեջ թաղված քաղաք է»։