Հավի ճտեր՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ 11 բնակավայրերի տնտեսություններին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ, օգնության կարգով բաժանվել են հավի ճտեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, հավի ճտեր ստացել են Վարդենիս համայնքի Սոթք, Կութ, Ջաղացաձոր, Տրետուք, Այրք, Կախակն, Ախպրաձոր, Նորաբակ, Ներքին Շորժա, Ազատ, Կուտական բնակավայրերի շուրջ 2000 խիստ անապահով ընտանիքներ։
Բաժանված 40 հազար հավի ճտերից տնտեսություններից յուրաքանչյուրին բաժին է ընկել 20-ը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում