Ակնկալում ենք՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի. Նաննա Սկաու
«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չեմ կարող ավելին ասել, քան այն հայտարարությունը, որ երեկ երեկոյան է թողարկվել, և այսօր առավոտյան՝ ժամը հինգին է հրապարակվել»,- այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն՝ պատասխանելով հարցին, թե հունիսի 15-ից որևէ հումանիտար բեռ, այդ թվում՝ դեղորայք, չի մտել Լեռնային Ղարաբաղ, արդյոք կա՞ն այլ գործուն քայլեր, որ հնարավոր լինի գոնե հումանիտար բեռ ուղարկել Արցախ։ :
Նշենք, որ մինչ այդ նա ընթերցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունը, թե «խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված պահպանվող խնդիրների մասին հաղորդագրություններով և կոչ արել հրատապ միջոցներ կիրառել՝ ապահովելու կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունը»։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարն ասաց, թե ակնկալում են՝ հայտարարությունը, որը հրապարակվել է, դրական արդյունքների կհանգեցնի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան