Ոչ խրախճանքին ժանտախտի պահին. Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց
«Այո´ ռազմարդյունաբերության զարգացմանը, «Ո´չ խրախճանքին ժանտախտի պահին»։ Այս ու նման գրություններով ցուցապաստառներով մի քանի հասարակական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
Նշենք, որ այս պահին կառավարության շենքում ընթանում է գործադիրի հերթական նիստը։
«Մենք տեսնում ենք, որ 44-օրյա պատերազմում տարած աղետալաի պարտությունից հետո պետական քաղաքականությւոնը չի փոխվել դեպի ռազմաարդյունաբերության զարգացում։ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ադրբեջանցիները բայրաքթարներով հարակում գործեցին մեզ վրա, մենք էլի անպաշտպան էինք։ Ես վստահ եմ, որ այսօր էլ մենք նույն կերպ անպաշտպան ենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացումը դարձնել առաջնահերթություն։
«Ինչո՞ւ հենց այս օրերին։ Տեսնում ենք, որ տարբեր խրախճանքի միջոցառումներ, փառատոներ են կազմակերպում, հսկայական միջոցներ են ծախսվում միջազգային երգիչներ, աստղեր Հայաստան բերելու համար, իսկ ռազմաարդյունաբերությանը ոչ մի կոպեկ չի հատկացվում»,-ասաց Չախալյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան