Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է, չգիտենք՝ ինչ է նշանակում ջրի կառավարում. Փաշինյան
Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, քանի որ ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է։ Գործադիրի այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ջրի ճգնաժամը գլոբալ բնույթ է կրում, իսկ Հայաստանում դա խորանում է ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, ինչպես նաև ջրի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։
«Եթե մենք շրջենք բնակավայրերով, մարզերով, մեծ անակնկալի կգանք, թե ջրի պրոբլեմն ինչ մեծ ծավալների է: Ոչ մեկս չենք պատկերացնում, թե ջրի խնդիրը Հայաստանում ինչ ահռելի ծավալի է: Վերջերս Գեղարքունիքի մարզում ականատես եղա նրան, որ հանրապետության ամենամեծ գյուղերից մեկը՝ Ներքին Գետաշենն ունի ոռոգման ու խմելու ջրի լրջագույն խնդիր, բայց ճանապարհներին տեսա մի քանի աղբյուր՝ մեծ խողովակներով, որտեղ ջուրն ուղղակի հոսում էր:
Գուցե ինչ-որ պատճառահետևանքային կապ կա: Մի կողմում մարդիկ խմելու ջուր չունեն, մյուս կողմից տարբեր վայրերում տեսնում ենք խողովակներ, որտեղից ջուրը 24 ժամ հոսում է, ու ոչ մեկ չի ասում՝ այս ջուրն ում հաշվին է հոսում: Սա համատարած պրոբլեմ է։ Եկեք խոստովանենք` այսօր Հայաստանում ջուրը չի կառավարվում, այն ուղղակի հոսում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ կա նաև գիտելիքի խնդիր, քանի որ չգիտենք, թե ինչ է նշանակում ջրի կառավարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին