Նորմալ քաղաքապետ է պետք, ոչ էս թիմից. Հարցում
Այսօր մեկնարկում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները։ Panorama.am-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպի՞սին պետք է լինի ապագա քաղաքապետը, և ո՞ր խնդիրները պետք է լինեն թեկնածուների ուշադրության կենտրոնում։
«Նախ քաղաքապետը գոնե քաղաքով շպետք է րջի, տեսնի, օրինակ, բորդյուրների տակ մի քիչ բետոն լցնի։ Քաղաքապետը էնքան գործ ունի անելու։ Էս քաղաքի բնակիչ պետք է լինի, որի սիրտը ցավում է քաղաքի համար»,-ասաց մի կին։
Հարցվողների մեծամասնությունը կարևորեց քաղաքի մաքրությունը. «քաղաքը պիտի մաքուր լինի կարևորը, սենց կեղտոտ չլինի, ուր նայում ես՝ աղբ է լցված»։
«Դրսում սենց չի, սա մեր Երևանին չի սազում, ավելի հաճելի կլիներ, որ մաքուր տեսնեի իմ ծննդավայրը, իսկ քաղաքապետը առաջին հերթին պիտի մտածի ժողովրդի մասին»,-ասացին նրանք։
Քաղաքացիներից մեկն էլ հույս հայտնեց, որ առաջիկայում կկայանա քաղաքապետի ավելի լավ ընտրություն.
«Նորմալ քաղաքապետ է պետք, ոչ թե էս թիմի, խնդիրներն էլ բազմաթիվ են, դա մի բանով ասել չի լինի»,-ասաց նա։
Երևանցիները այն համոզմանն են, որ քաղաքապետն առաջին հերթին պիտի հոգ տանի քաղաքի մասին «և՛ գեղեցկության, և՛ բարորորության, և՛ հարմարավետության համար պիտի հոգ տանի, որ բնակիչները հաճույքով օգտվեն. միանշանակ ամեն բան կախված է քաղաքապետի դիրքից»։
Մյուս քաղաքացին էլ ցավով ընդգծեց, որ այլևս ոչ ոքի չի վստահում. «Էնքան խառն ա, վստահություն չի մնացել ոչ մեկին»։
Հարակից հրապարակումներ`
- Հասկանալի է՝ չնախատեսված վթար է, բայց դրա մասին պետք է նախօրոք մտածել. Քաղաքացիներն՝ անջուր մնալու մասին
- Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրողների թիվը նվազել է մոտ 25 հազարով
- Հայկական սուտի ղեկավարներին պետք է լարեն, մի հատ կարգին մարդ բերեն դնեն. Հարցում
- Կառավարությունն ավագանու ընտրություններով է զբաղված, գլուխը խառն է Արցախի հարցով զբաղվելու համար. Հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան