Թերի ապրանքների վերադարձի դեպքում Wildberries-ը հետադարձ առաքման արժեքը չի գանձի
Wildberries միջազգային առցանց հարթակը ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նոր մեխանիզմ։
Այժմ ապրանքը ստանալուց՝ այն թերի լինելու դեպքում, նաև սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում, գնորդը անմիջապես կարող է տեղեկացնել այդ մասին ապրանքների տրամադրման կետի մենեջերին։
Ապրանքների տրամադրման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները և համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այս դեպքում թերի ապրանքների հետադարձ տեղափոխման արժեքը չի գանձվի: Նախկինում վերադարձի վճարը հաճախորդներին փոխհատուցվում էր ավելի ուշ՝ պահեստում ապրանքների թերությունը հաստատելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին