Արա Զոհրաբյանն ու Արցախի ՓՊ նախագահը համատեղ հայց են ներկայացրել ընդդեմ Փաշինյանի
Փաստաբան, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։
Հայցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու ու հետևանքների վերացման ածանցյալ պահանջի մասին է։
«Վարչական դատարանից խնդրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարելու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում ստորգրել փաստաթուղթ»,-ասաց Զոհրաբյանը։
Բանախոսն ընդգծեց՝ ՀՀ Սահմանդրությունը հիմնված է ՀՀ անկախության հռչակագրի վրա, որն էլ իր հերթին հիմնված է 1989 թ. Գերագույն խորհրդի որոշման վրա, որտեղ խոսվել է Հայաստանի ու Արցախի միավորման մասին։
Զոհրաբյանը շեշտեց՝ ավելին Գերագույն Խորհուրդը 1992 թվականի հուլիսի 8-ին որոշում է կայացրել, ըստ որի.
«1. Հետևողական սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և բնակչության իրավունքների պաշտպանությանը։
2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային ու ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Մանրամասները՝ տեսանյութում։